Թրամփն ու Մակրոնը միմյանց հանդեպ սառել են. AP
ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հրաժարվել են բարեկամական գրկախառնություններից ու սիրալիրություններից, հայտնում է Associated Press-ը:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում նախագահները հանդիպել են ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում: Հերթապահ ձեռքսեղմումից հետո երկրների առաջնորդներն անմիջապես գործին են անցել՝ քննարկելով Իրանի հետ միջուկային գործարքի, Սիրիայի եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության միջեւ առեւտրի հարցերը:
Չնայած Թրամփի եւ Մակրոնի հարաբերությունների որոշ «սառնությանը», նրանք, նախկինի նման, բարեկամաբար են տրամադրված, ընդգծում է գործակալությունը: Սակայն «բրոմանսը» (տղամարդկանց սերտ ընկերական հարաբերություններ), որի մասին նախկինում լրատվամիջոցները հաճախ էին գրում, նրանց միջեւ կարող է այլեւս չլինել:
Դեռեւս մեկ ամիս առաջ Associated Press-ը նշել էր, որ Մակրոնը Թրամփի հանդեպ իր վերաբերմունքը փոխել է: Դա, մասնավորապես, արտացոլվել էր նրա ելույթում, որում նա հատուկ ուշադրություն էր դարձրել Եվրամիության շահերի առաջնահերթությանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ