Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից
Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել Է զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումը Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին ընդունել Է Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորների պահանջով:
Որոշումն ուղղված Է այն բանին, որ խորհրդարանի նախագահին՝ որպես նախագահի պաշտոնակատարի, հնարավորություն ընձեռվի ստորագրել առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ ընտանիքի նախարարի, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարի նշանակման հրամանագիրը: Դոդոնը կրկնակի հրաժարվել Է այդ պաշտոններում նշանակել վարչապետի առաջարկած թեկնածուներին:
Օրենսդրության համաձայն, նախագահն իրավունք ունի մերժել վարչապետի առաջարկած թեկնածությունները, բայց միայն մեկ անգամ: Նույն թեկնածուների կրկնական առաջադրման դեպքում նա պարտավոր Է ստորագրել նշանակման հրամանագիրը: Եթե նախագահը կրկնական առաջադրումից հետո Էլ չստորագրի հրամանագիրը, ապա նրա համապատասխան լիազորություններն անցնում են խորհրդարանի նախագահին, որը նախագահի փոխարեն կարող Է ստորագրել հրամանագրերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ