«Ալի» ուժեղ փոթորիկը թույլ չի տվել Boeing-ին վայրէջք կատարել (տեսանյութ)
Ryanair ավիաընկերության օդաչուները, որոնք Boeing 787 Dreamliner-ով իրականացնում էին Բրյուսել-Դուբլին չվերթը, վերջին վայրկյանին մտափոխվել են վայրէջք կատարելու հարցում:
Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններ են եղել՝ սեպտեմբերի 18-ին Իռլանդիան ու Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հատվածները պատուհասած «Ալի» ուժեղ փոթորիկը:
Ինչպես նշում է metro.co.uk կայքը, ուղևորներից մեկը, կիսվելով տպավորություններով, նշել է, որ դա «իր կյանքի վատագույն թռիչքն էր»:
Հայտնի է, որ քամու արագությունը եղել է 165 կմ/ժ: Դրա հետևանքով օդանավը կորցրել է հավասարակշռությունը, և օդաչուները սկզբում այն չեն կարողացել իջեցնել:
«Ուղևորներից շատերը գոռում էին ու լացում, սակայն օդաչուները վայրէջքի երկրորդ փորձը ձեռնարկեցին, ու մենք ապահով վայրէջք կատարեցինք»,-նշել է ուղևորը:
Կինն ընդգծել է, որ «վայրէջքից հետո ահռելի ինքնաթիռը քամու պատճառով այնպես էր ճոճվում, ասես ջրի վրա նավակ լիներ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ