Հարավային Օսիան պատրաստ է քննարկումներ սկսել Վրաստանի հետ
Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ:
«Եվս մեկ անգամ կարող եմ ընդգծել, որ Հարավային Օսիան պատրաստ է Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ քննարկումներ սկսել՝ պայմանով, որ նրանք ուժ չկիրառելու մասին հուշագիր կներկայացնեն և, իհարկե, կճանաչեն Հարավային Օսիայի Հանրապետությունը»,- նշել է Բիբիլովը:
Նրա խոսքով՝ Վրաստանը հուշագիր չի ստորագրի և ըստ երևույթին, չի էլ պատրաստվում ստորագրել։ Բիբլովն ասել է, որ պատճառն ԱՄՆ-ի գործադրած ճնշումն է։
2008-ին Վրաստանի զորքերը գրոհել են Հարավային Օսիան՝ մասամբ ավերելով մայրաքաղաք Ցխինվալը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ