Հայազգի տղամարդը Սոլժենիցինի թանգարանի տնօրենից 12 մլն ռուբլի է կորզել
ՀՀ քաղաքացին Սոլժենիցինի տուն-թանգարանի տնօրենից 12 մլն ռուբլի է կորզել։ «Մոսկվա» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնել է, որ կասկածյալը կալանավորված է։
Խուզարկության արդյունքում ոստիկանները կալանավորել են Հայաստանի 1984թ․ ծնված քաղաքացու։ «Պարզվել է, որ տղամարդը Ա․ Սոլժենիցինի տուն-թանգարանի տնօրենին համոզել է, թե եկամտաբեր է փողերը ներդնել ալմաստի հանքավայրերում։ 2018թ․ ապրիլի 23-ին իր ավտոմեքենայի բեռնախցում նա տուժողից ստացել է 12 մլն ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կասկածյալը կալանավորվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ առավել խոշոր չափերի խարդախության համար։ Կատարվում է հետաքննություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ