ԱՄՆ-ում Պուտին-Էրդողան հանդիպումը «հուսադրող» են անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հուսադրող է սիրիական կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, սեպտեմբերի 17-ին հայտարարել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Ռոբերտ Էշլին:
«Հուսադրող է, որ մենք ունենք նման քննարկումներ՝ քննարկումներ նախագահ Էրդողանի և նախագահ Պուտինի միջև»,- հայտարարել է Էշլին:
Նրա խոսքով՝ սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակը «եռացող կաթսա» է հիշեցնում, քանի որ այնտեղ կա շուրջ 20 զինված խմբավորում, սակայն, չնայած նման իրավիճակին, ԱՄՆ-ը դեմ է տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալմանը, քանի որ դրանք կարող են էլ ավելի վատացնել խաղաղ բնակչության վիճակը:
«Մենք կցանկանայինք տեսնել երկխոսություն, տարբեր խմբավորումների փոխգործակցություն խաղաղություն հաստատելու նպատակով»,- հավելել է Ռոբերտ Էշլին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ