Անհայտ հաքերը, օգտվելով առցանց խաղատան խոցելիությունից, 24 անգամ ջեքփոթ է շահել ու անհետացել
runningsnail ծածկանունով անհայտ հաքերը, օգտվելով DEOSGames առցանց խաղատան խոցելիությունից, 24 անգամ ջեքփոթ է շահել: Այդ մասին ասվում է DEOSGames-ի թվիթերյան էջում:
Նշվում է, որ շահումները ստանալուց հետո կիբեռհանցագործը լքել է հարթակը:
Դատելով runningsnail-ի էջից՝ ենթադրվում է, որ հաքերը բացել է իր հաշիվը հաքերային հարձակման նախորդ օրը: Առցանց խաղատան վրա հարձակման ընթացքում նա գրեթե 24 հազար դոլար է շահել հարթակի EOS արժույթով (մոտ 23 հազար դոլար):
Յուրաքանչյուր ջեքփոթի գումարը կազմել է 197 EOS։ Հանցագործը դեռ չի հանել շահման մեծ մասն իր հաշվից:
DEOSGames-ում օգտակար դաս են անվանել հաքերային հարձակումը:
«Սա մի լավ սթրես-թեստ էր, և մենք զգալիորեն բարելավել ենք մեր ծառայությունները»,- նշել են ընկերության ներկայացուցիչները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ