Մասաչուսեթսում տասնյակ շենքերում պայթյուններ են տեղի ունեցել
Նախօրեին երեկոյան Բոստոնից հյուսիս միանգամից մի քանի քաղաքներում տեղի ունեցած տասնյակ պայթյունները եւ հրդեհները մեծ տարածք են ընդգրկել: Բազմաթիվ պատահարների պատճառը, ամենայն հավանականությամբ, գազատարի վթարն էր, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Դեռեւս պաշտոնական տեղեկություններ չկան զոհերի եւ տուժածների մասին: Տեղական Eagle Tribune պարբերականը հայտնել է, որ Լոուրենսում բնակելի շենքի պայթյունի ժամանակ մի քանի մարդ է տուժել: Պարբերականը պատահարի մանրամասներ չի հրապարակել:
Իշխանությունների տվյալներով՝ բացառվում է դիտավորյալ հրկիզման վարկածը: Նահանգի ոստիկանության ամփոփագրում նշված է, որ «դեռեւս վաղ է խոսել պատճառների մասին»: Սակայն մի քանի տեղական պարբերականներ նշում են գազատարի հնարավոր վթարի մասին: Առաջին պայթյունն առաջացրել է գազատարում «ավելցուկային ճնշումը», հայտնել է WBZN հեռուստաալիքը:
Նախնական տեղեկություններով՝ հրդեհների եւ պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել 3 քաղաքներում, որոնք գտնվում են Բոստոնից մոտ 40 կմ հյուսիս՝ Լոուրենսում (20-ից մինչեւ 25 հրդեհ եւ պայթյուն), Անդովերում (20 հրդեհ) եւ Հյուսիսային Անդովերում (25 հրդեհ):
Տուժած քաղաքների իշխանությունները մարդկանց կոչ են արել տանը գազի հոտ զգալու դեպքում շտապ լքել կացարանները մինչեւ հետագա հրահանգ ստանալը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ