Բեռլինի ոստիկանությունը ռիսկային է համարում Էրդողանի պաշտոնական այցը երկիր
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ոստիկանությունը շատ ռիսկային է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը երկիր և առաջարկել է իշխանություններին այդ օրերին արտակարգ ռեժիմ սահմանել քաղաքում, գրում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։
Նշվում է, որ իրավապահները հատկապես մտահոգված են Գերմանիայում ապրող ու «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցող քրդերի և ծայրահեղ ձախակողմյան գերմանացիների կողմից Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի թուրքական համայնքի հետ հավանական բախումների առնչությամբ։
Հայտնի է նաև, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում Բեռլինում ծառայություն կիրականացնի շուրջ 10.000 իրավապահ։
Հիշեցնենք, որ Էրդողանը 4 տարվա դադարից հետո առաջին պաշտոնական այցով Բեռլինում կլինի սեպտեմբերի 24-ին։
Օրերս հայտնի է դարձել, որ գերմանացիների 65,8 տոկոսը չի ցանկանում, որ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ հրապարակային ելույթ ունենա տեղի թուրքական համայնքի առաջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ