Փարիզում Սաուդյան Արաբիայի արքայադստեր հյուրանոցային համարից 800.000 եվրոյի զարդ են գողացել
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկը դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Փարիզի Ritz հյուրանոցի իր համարից 800.000 եվրո արժողությամբ զարդեր են գողացել:
Ինչպես նշում է The Local-ը, թեև կնոջ անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ նա արքայադստեր տիտղոս ունի:
Աղբյուրը մանրամասնում է, որ զարդերը չհրկիզվող պահարանում չեն եղել: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները խուզարկել են համարն ու պարզել, որ գողը կամ գողերը ներթափանցել են առանց ավելորդ ջանք գործադրելու, որևէ բան չեն կոտրել կամ վնասել:
Այժմ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերին փարիզյան հյուրանոցներից մեկում կողոպուտի էր ենթարկվել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Դիմակավորված 5 հանցագործները ներխուժել էին համար, կապկպել Քարդաշյանին ու նրան այդպես թողել լոգասենյակում՝ համարից գողանալով միլիոնավոր դոլարներ արժողությամբ զարդեր:
Tweet


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ