Հնդկաստանի բնակիչը չի գնացել իր հարսանիքին՝ հարսնացուի՝ WhatpApp-ով տարված լինելու պատճառով
Հնդկաստանի բնակիչ Քամար Հայդարը չի գնացել իր հարսանիքին, քանի որ նրա հարսնացուն չափազանց շատ ժամանակ է անցկացնում WhatsApp-ում: Այդ մասին պատմել է հարսնացուի հայրը, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ հարսանիքը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 5-ին: Հարսնացուի ընտանիքը սպասել է փեսացուին մինչև երեկո, սակայն նա այդպես էլ չի ներկայացել: Հարսնացուի հայրն ուղարկել է իր եղբորը փեսացուի տուն՝ իրավիճակը պարզելու համար:
«Նրանք հրաժարվեցին ամուսնացնել իրենց որդուն իմ դստեր հետ՝ հայտնելով, թե նա այդքան էլ լավը չէ, քանի որ չափազանց շատ ժամանակ է անցկացնում WhatsApp-ում», - ասել է հարսնացուի հայրը:
Հարսնացուի հայրը խնդրել է Քամարին ու նրա բարեկամներին հարգել հարսանիքին ներկա հյուրերին, սակայն նա հրաժարվել է: Դրանից հետո Հայդարի ընտանիքը հայտնել է, որ փեսացուն կփոխի իր որոշումը, եթե հարսնացուի հետ որպես օժիտ 6.5 մլն ռուփի առաջարկեն (գրեթե 90 հազար դոլար):
Դրանից հետո հարսնացուի հայրը ոստիկանություն է դիմել, որտեղ նրան հավաստիացրել են, որ հետաքննություն կանցկացնեն ու համապատասխան միջոցներ կձեռնարկեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ