Էստոնիայի նախագահը կիսամարաթոնի է մասնակցել
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը կիրակի մասնակցել է Տալլինում անցկացվող մարաթոնին և լավ արդյունք է ցույց տվել:
Ինչպես գրում է INTERFAX.RU-ն, նա տվել է մրցավազքի մեկնարկը, որից հետո մարզահագուստ է հագել և վազել մարաթոնի կեսը: Էստոնացի նախագահը 21.1 կմ տարածություն է հաղթահարել 1 ժամ 50 րոպե 44 վայրկյանում: Ընդհանուր ցուցանիշով նա զբաղեցրել է 929-րդ տեղը, կանանց շարքում՝ 157-րդ, իսկ իր տարիքային խմբում (մինչև 45 տարեկան)՝ 17-րդ տեղը:
Լրագրողների ուշադրությունը գրավել է երկրի ղեկավարի մարզահագուստը: Նա մրցավազքին մասնակցել է 58 համարի ներքո, որի տիրոջ անունը գրանցված էր որպես «Մարտին»: Մրցավազքի կազմակերպիչը հայտնել է, որ մանրամասնորեն չի կարող մեկնաբանել այդ հարցը, քանի որ խոսքն անվտանգությանն է վերաբերում:
Նրա խոսքով՝ ելնելով անվտանգության նկատառումներից՝ որոշում է կայացվել, որ նախագահը կմեկնարկի առաջին խմբում, և նա վերցրել է մարզիկի համարը, որը չէր եկել մրցմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ