Հինգաստղանի հյուրանոց՝ կատուների համար
Իտալական նորաբաց հյուրանոցը հաճախորդներին առաջարկում է ժամանցային սրահներ, առանձին սենյակներ, որոնք համալրված են բոլոր հարմարություններով, և հատուկ կատուների համար նախատեսված մենյու՝ պատրաստված շեֆ-խոհարարների կողմից:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, հյուրանոցում բնակության արժեքը բավականին մատչելի է. օրական 15 եվրո, որի մեջ ներառվում է ամեն ինչ, նույնիսկ՝ սնունդը: Հյուրանոցի տերերը պնդում են, որ իրենց հաստատությունը հեռու է դասական հյուրատներից, որտեղ կատուներին հաճախ փակում են մետաղական վանդակներում՝ առանց հատուկ խնամքի և հոգատարության:
«Մենք կատուներին ընդունում ենք 3-4 ամսական հասակից: Նրանք պետք է ընտանի լինեն, պատվաստումների վկայական ունենան և կանոնավոր կերպով ստուգում անցնեն անասնաբույժի մոտ բոլոր հյուրերի անվտանգության համար», - հյուրանոցի կանոնները մեկնաբանել է տիրուհին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ