Չինաստանում ոստիկանությունը եկեղեցիներ է ավերել ու Աստվածաշնչի օրինակներ այրել (տեսանյութ)
Չինաստանի Հենան նահանգում ոստիկանությունը ճնշումներ է գործադրում բողոքական եկեղեցիների անդամների նկատմամբ, այս մասին գրում է lenta.ru-ն։
Նշվում է, որ օրերս ոստիկանները մտել են 4 եկեղեցի, փչացրել եկեղեցական գույքն ու գրականությունը, իսկ նրանք, ովքեր փորձել են խանգարել նրանց, ձերբակալվել են։
Տասնյակ ոստիկաններ մեքենաներով ժամանել են Նանյան քաղաքի եկեղեցի, շրջափակել են շենքը, պոկել պատերին ամրացված խաչերը, վնասել կամ տարել երաժշտական գործիքները, ձայնային համակարգի պարագաներն ու գրքեր։ Եկեղեցական գույքի մի մասը, այդ թվում՝ Աստվածաշնչի օրինակներ ու խաչեր, այրվել են տեղում։
Ընդ որում՝ Չինաստանում ազգային ու կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ բյուրոյում իրավիճակը մեկնաբանել հրաժարվել են։ Ըստ տեղի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների՝ նման «ստուգումներ» տարածքում բավականին հաճախ են անցկացվում։
Քրիստոնյաները պնդում են, որ վերջին ամսում իրենք վերապրել են ավելի քան 100 նման միջադեպ։ Լավագույն դեպքում ոստիկանությունը պարզապես հանում է խաչերը եկեղեցիների շենքի վրայից, իսկ վատագույն դեպքում՝ առհասարակ փակում է եկեղեցին։
Լրատվամիջոցների հետ զրուցած քրիստոնյաներից մեկը նշել է, որ իշխանությունները մտադիր են խիստ կրճատել եկեղեցիների թիվը՝ ամեն շրջանում թողնելով առավելագույնը երկուսը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ