Հարկ՝ բաց լանջաբացվածքով հարսանեկան զգեստների համար
Վենետիկում բնակվող քահանա Քրիստիանո Բոբբոն առաջարկել է հարկեր սահմանել բաց լանջաբացվածքով հարսանեկան զգեստների համար: Այդ մասին հայտնում է ansa.it կայքը:
Բոբբոյի խոսքով՝ վերջերս աղջիկները չափազանց բաց լանջաբացվածքով զգեստներ են կրում՝ «աշխարհիկ իրադարձության վերածելով եկեղեցական արարողությունը»:
Քահանայի կարծիքով՝ պետք է ամուսնանալ սովորական հագուստով, որը նաև լավ ճաշակի դրսևորում է համարվում:
«Կարելի է հարկ սահմանել, որի չափը կախված կլինի հարսնացուի զգեստի լանջաբացվածքի խորությունից: Ավելի գռեհիկ տեսք ունեցողներն ավելի շատ կվճարեն», - ասել է նա:
Բոբբոն նշել է, որ իր առաջարկը «հեգնական սադրանք» է, սակայն հավելել է, որ «պարկեշտության հարկի» սահմանումը հենց այն է, ինչ ինքը կցանկանար անել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ