Երբ կատակն իրականություն է դառնում
Մեծ Բրիտանիայի Ուիթլսի քաղաքի բնակչուհին կատակ անելու համար խաբել է իր ամուսնուն ու ասել, որ ինքը վիճակախաղով գումար է շահել, և շուտով նա իսկապես շահել է:
Ինչպես նշում է The Guardian-ը, օգոստոսի սկզբին 28-ամյա Շառլոտ Պերտը որոշել է կատակել ու պատմել է ամուսնուն, որ ինքը 250 հազար ֆունտ ստեռլինգ է շահել վիճակախաղով, իսկ երեք շաբաթ անց նրա կատակը վերածվել է իրականության. կնոջ վիճակախաղի հաշվին մնացած վերջին մեկուկես ֆունտ ստեռլինգը մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է բերել նրան:
Կինը զանգել է իր ամուսնուն՝ փորձելով կիսվել նրա հետ այս լուրով, սակայն վերջինս նույնիսկ չի ցանկացել լսել նրան:
«Ես ընդհանրապես չհավատացի նրան, քանի որ մենք սիրում ենք կատակներ անել», - ասել է տղամարդը:
Ամուսինն ասել է, որ ինքը զբաղված է, և իր եղբորը փոխանցել հեռախոսը: Վերջիվերջո, կինը նրան է ուղարկել շահումի մասին հաղորդագրությունը, և նա հավատացել է կնոջ խոսքերին:
Ամուսինների խոսքով՝ իրենք պլանավորում են շահած գումարով տուն գնել՝ երեխաների համար առանձին ննջասենյակներով, իսկ այժմ նրանք միայն խաղալիքներ են գնել երեխաների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ