Ինչպես է «Ջեբի» թայֆունը հեղեղում օդանավակայանը (տեսանյութ)
Օսակայի Կանսայ միջազգային օդանավակայանը հեղեղվել է Ճապոնիայում վերջին 25 տարում ամենաուժգին՝ «Ջեբի» թայֆունի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ջրի տակ են հայտնվել օդանավակայանի թռիչքուղին ու ավտոկայանատեղին, ինչպես նաև տերմինալի ստորգետնյա հարկը։ Օդանավակայանի շրջանում քամու արագությունը հասնում է ժամում 209 կմ-ի։
Թայֆունի պատճառով Ճապոնիայի արևմուտքում չեղարկվել է ավելի քան 700 չվերթ, կանգնեցվել է գնացքների երթևեկությունը, Օսակայում փակվել են զբոսայգիները, այդ թվում՝ Universal Studios Japan-ը։
Համարվում է, որ ներկայիս թայֆունն ամենաուժգինն է Ճապոնիայում 1993 թվականից ի վեր։
A fuel tanker has collided into a bridge linking Kansai International airport to city. The airport has flooded and flights have been suspended. pic.twitter.com/UzrYX2NgTm
— NHK WORLD News (@NHKWORLD_News) 4 сентября 2018 г.

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...