Մակրոնը երեխաներին գանգատվել Է դեմոկրատական երկրում նախագահ աշխատելու դժվարություններից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջ այցելության ժամանակ դպրոցականներին գանգատվել Է իր աշխատանքի դժվարություններից: Այդ մասին հայտնել Է Le Figaro-ն:
Մակրոնը հայտարարել Է, որ ժողովրդավարական երկրում նախագահն արտոնություններ չունի: «Ես կարծում եմ, որ դա, այնուամենայնիվ, պատիվ Է: Լինում են օրեր, երբ դա արտոնություն Է թվում, իսկ լինում Է նաեւ հակառակը: Լինում են թեթեւ օրեր, բայց լինում են նաեւ դժվարին օրեր»,-նշել Է պետության ղեկավարը:
Նա հավելել Է, որ նախագահը մասնագիտություն չԷ: «Նախագահը նա Է, ում ընտրել են, դա մանդատ Է: Այստեղ անհրաժեշտ են հմտություններ, ինչպես եւ ցանկացած մասնագիտության մեջ, բայց չի կարելի ստույգ ասել, որ դա մասնագիտություն Է»,-ամփոփել Է Ֆրանսիայի նախագահը:
Նախագահության վերաբերյալ Մակրոնի դիրքորոշումը շատ չի տարբերվում նրա նախորդների հայացքներից, գրում Է Le Figaro-ն: Ավելի վաղ աշխատանքի դժվարությունների խոսել են Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ