Ասադը հաղթեց պատերազմը, Թուրքիան պետք է նրան աջակցի
Թուրքիայի իշխանամետ Sabah պարբերականի սյունակագիր Մեհմեդ Բարլասը թուրքական պաշտոնական տեսակետին հակառակ միտք է հայտնել իր հերթական հրապարակման մեջ։
Մեհմեդ Բարլասը գրել է, որ Իդլիբում եւ ամբողջ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները վերաբերվում են նաեւ Թուրքիային։ «Սիրիայում Ասադը հաղթեց պատերազմը։ Թուրքիան պետք է աջակցի Սիրիայում Սահմանադրական փոփոխությունների ու ընտրությունների հետ կապված գործընթացներին։ Թուրքիան Իդլիբում չպետք է այնպիսի դիրք բռնի, որ կրկին հայտնվի Ռուսաստանի դեմ»,-գրել է Sabah-ի սյունակագիրը։

















































