Արեւմտյան հատուկ ծառայությունները գրանցել են Իրանից Լիբանան զենքի մատակարարումը
Արեւմտյան հետախուզական ծառայությունների աշխատակիցների ենթադրությամբ՝ վերջին ամիսներին իրանական ավիաընկերությունն իրականացրել է Թեհրանից Բեյրութ զենքի եւ այն արտադրելու բաղադրիչների մատակարարում, հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքի աղբյուրների պնդմամբ՝ հայտնաբերվել է Qeshm Fars Air ավիաընկերության երկու կասկածահարույց ավիաչվերթ: Առաջին օդանավը՝ Boeing 747, իբր օդ է բարձրացել հուլիսի 9-ին Թեհրանում ՌՕՈՒ բազայից: Այն վայրէջք է կատարել Դամասկոսում, իսկ այնուհետեւ «ոչ սովորական երթուղով» ժամանել է Բեյրութի միջազգային օդանավակայան: Աղբյուրների վարկածով՝ օդանավը տեղափոխել է «Լիբանանում իրանական գործարաններում բարձրճշգրտության զենքի արտադրության բաղադրամասեր»:
Երկրորդ օդանավն իբր թռչել է Թեհրանի օդանավակայանից եւ Բեյրութ է ժամանել օգոստոսի 2-ին: Այն Դամասկոս չի մտել, սակայն «հետեւել է Սիրիայից հյուսիս փոքր-ինչ անսովոր երթուղու»: Հեռուստաալիքի պնդմամբ՝ զենքը նախատեսված էր, մասնավորապես, «Հիզբոլլահ» շարժման համար:
ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները նախկինում Իրանին բազմիցս մեղադրել են այլ պետությունների գործերին միջամտելու, ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու եւ զենք մատակարարելու մեջ: Վաշինգթոնը հայտարարել էր Թեհրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու պատրաստակամության մասին, այդ թվում պատժամիջոցների խիստ ռեժիմ սահմանելով, եթե Իրանը չփոխի քաղաքական կուրսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ