Մոնիկա Լևինսկին Քլինթոնի մասին հարցից հետո դադարեցրել է հարցազրույցը
Հանրային-քաղաքական սկանդալի մասնակից Մոնիկա Լևինսկին (սկանդալը տեղի է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ նրա սեռական կապի պատճառով) լքել է հարցազրույցը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ նախկին նախագահից ներողություն ակնկալու՞մ է։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ Լևինսկին Channel 2 հեռուստաալիքում մամուլի ասուլիսով է հանդես եկել, որտեղ պատմել է իր կյանքի մասին՝ Քլինթոնի հետ սեռական սկանդալից հետո։ «Հուզիչ» ելույթից հետո նա պետք է զրուցեր տեղի լուրերի հաղորդավար Յոնիթ Լևիի հետ։ Սակայն առաջին իսկ հարցից հետո՝ արդյոք նա Քլինթոնից ներողություն ակնկալու՞մ է, Լևինսկին լքել է հարցազրույցը։
«Ներեցե՛ք, ես դա չեմ կարող անել»,-ասել է նա՝ ստուդիան լքելուց առաջ։
Ավելի ուշ Twitter-ի իր էջում Լևինսկին Լևիին մեղադրել է այն բանում, որ նա իրեն մոլորեցրել է և հայտարարել, որ նախապես քննարկել են, թե ինչ հարցերի ինքը պետք է պատասխանի՝ հավելելով, որ այդ հարցն իրենց նախնական պայմանավորվածությանը չէր համապատասխանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ