ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու մասին
Եվրամիության 28 անդամ երկրի դեսպանները երկուշաբթի համաձայնեցրել են Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը կես տարով: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է ԵՄ խորհրդի աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մշտական ներկայացուցիչներն այսօր համաձայնեցրել են անհատական պատժամիջոցների երկարաձգումը ևս վեց ամիս ժամկետով:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 5-ին այս որոշումը կհաստատվի ԵՄ դեսպանների պաշտոնական նիստում: Այնուհետև այն պաշտոնապես պետք է հաստատի ԵՄ խորհուրդը, որից հետո որոշումը կհրապարակվի Եվրամիության ամսագրում և ուժի մեջ կմտնի:
Ինչպես հայտնի է, ներկայում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների մի քանի փաթեթ է գործում՝ տնտեսական, անհատական և պատժամիջոցներ Ղրիմի հարցով: Պատժամիջոցները գործում են մինչև 2019-ի հունվարի 31-ը: Ներկա պահին սահմանափակումներ են գործում 155 ֆիզիկական անձի և 44 կազմակերպության նկատմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ