Ամերիկուհին աչքի կաթիլների միջոցով դանդաղ սպանել է անհավատարիմ ամուսնուն
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի բնակչուհին ձերբակալվել է ամուսնուն սպանելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է New York Post-ը՝ կինն ամուսնուն թունավորել է աչքերի կաթիլների միջոցով:
Իրավապահ մարմինների տվյալներով` 64-ամյա Սթիվեն Քլեյթոնը մահացած է հայտնաբերվել սեփական տանը: Ենթադրվում էր, որ տղամարդը մահացել է աստիճաններից ընկնելու հետևանքով, սակայն դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում մեծ քանակությամբ քիմիական նյութեր են եղել:
Կնոջ` 52-ամյա Լանա Քլեյթոնի ցուցմունքի համաձայն` նա երեք օր շարունակ ամուսնու ջրին աչքի կաթիլներ է ավելացրել: Ինչպես բացատրել են փորձագետները` աղիների միջոցով օրգանիզմում հայտնվելու դեպքում այդ դեղամիջոցի ակտիվ նյութը սկսում է ազդել նեյրոտոքսինի նման` ախտահարելով նյարդային համակարգը:
Ինչպես գրում է New York Post-ը՝ մի քանի տարի առաջ կինը սոցցանցերում բողոքում էր անհավատարիմ ամուսնու դավաճանություններից, սակայն իրավապահ մարմինները, այնուամենայնիվ, դեռ չեն նշում սպանության դրդապատճառը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում