Ռիո Դե Ժանեյրոյում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Բրազիլիայի հնագույն թանգարանը (տեսանյութ)
Ռիո Դե Ժանեյրոյում գտնվող Բրազիլիայի ազգային թանգարանում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկրի հնագույն գիտական կենտրոնն ամբողջությամբ այրվել է, հաղորդում է Globo-ն:
Գործակալության տվյալներով՝ կրակը բռնկվել է կիրակի երեկոյան: Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն նախնական տվյալներով այն ոչնչացրել է թանգարանի բոլոր ցուցանմուշները: Բարեբախտաբար՝ հրդեհի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան:
Միջադեպին անդրադարձել է նաև երկրի նախագահ Միշել Թեմերը: «Կորցրել ենք 200 տարվա աշխատանք, հետազոտություններ ու գիտելիքներ»,- գրառել է նա իր թվիթերյան էջում:
Բրազիլիայի ազգայի թանգարանում պահվում էր ավելի քան 20 միլիոն ցուցանմուշ: Այն երկրի հնագույն թանգարանն էր, որը հիմադրվել է 1818 թվականին Պորտուգալիայի արքա Ժուան VI-ի կողմից: Թանգարանում ներկայացված կենդանիների, հանքանյութերի, մումիաների, հնդկացիական սպասքի և քարացուկների հավաքածուները խոշորագույններից էին Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ