ԵՄ-ն պետք է պաշտպանի իր շահերը ԱՄՆ պատժամիջոցների ու մաքսատուրքերի առնչությամբ
Եվրամիությունը պետք է պաշտպանի իր շահերն այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ ու նոր առեւտրային մաքսատուրքեր է սահմանում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը Bild թերթի հետ հարցազրույցում, փոխանցում է ՌԲԿ-ն։
Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն 80 մլն գերմանացիների, այլ Եվրոպայի 500 մլն բնակչի մասին է։ Միեւնույն ժամանակ Մասը նշել է, որ իրեն զայրացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Եվրոպայի, ինչպես նաեւ ՌԴ-ի ու Չինաստանի նկատմամբ որպես հակառակորդների։
Սակայն, չնայած այս բոլոր խնդիրներին՝ Գերմանիայի ԱԳ նախարարը չի կորցրել վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի հետ բարեկամությունը հիմնված է ժողովրդավարության եւ ազատության արժեքների վրա, ոչ թե նախագահների։ «Մենք չպետք է Թրամփին հավասարեցնենք Ամերիկայի հետ։ Ամերիկան ավելի լայն է, քան Սպիտակ տնից արվող թվիթները»,-ասել է Մասը։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են