Ինչ են այսօր Սոչիում քննարկելու Պուտինն ու Ալիևը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ՌԴ կմեկնի պաշտոնական այցով։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ գործակալությանն ասել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն սկզբում նեղ, այնուհետ լայն կազմերով, «կստորագրվեն միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան»։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինն ու Ալիևը «կքննարկեն երկկողմ օրակարգի կարևոր հարցերը, ներառյալ՝ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»։
Նախորդ անգամ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին հունիսի 13-ին՝ Մոսկվայում, երբ Ալիևը մեկնել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ