ԵՄ-ն կչեղարկի անցումը ամառային և ձմեռային ժամերին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է չեղյալ հայտարարել ամառային և ձմեռային ժամերին անցումը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Այսպիսի որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ԵՄ անդամ երկրների քաղաքացիներից շատերը հարցման ժամանակ կողմ են արտահայտվել ժամերի անցման չեղարկմանը:
Հարցվածների ավելի քան 80%-ը դեմ է արտահայտվել ամռանը և ձմռանը կատարվող ժամային անցումներին: Մոտ 4.6 միլիոն մարդ է մասնակցել Եվրամիության պատմության ամենամեծ առցանց հարցմանը:
Յունկերը հայտարարել է, որ ինքը կողմ է ժամային անցումների չեղարկմանը, և Եվրահանձնաժողովն «այսօր որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ»:

















































