Ավստրալիայում դելֆինն ինքնուրույն սովորել է «քայլել» պոչի վրա և սովորեցրել է հնարքը մյուս դելֆիններին (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի հարավային ափի մոտակայքում գիտնականները նկատել են դելֆինների, որոնք սովորել են «քայլել» պոչի վրա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ պարզվել է, որ ի սկզբանե դելֆիններից միայն մեկին էր հաջողվում կատարել այդ հնարքը: Բիլի անունով դելֆինը երեք շաբաթ բուժվել է Ադելաիդայի դելֆինալիայում, որտեղ էլ տեսել է հնարքն այլ դելֆինների կատարմամբ: Նրան որևէ մեկը չի սովորեցրել այն, և ապաքինվելուց հետո Բիլին ազատ է արձակվել:
Դելֆինների խմբին հետևող գիտնականները նշում են, որ Բիլին ինքնուրույն է սովորել «քայլել» պոչի վրա, որից հետո սովորեցրել է հնարքը ևս 9 դելֆինի, ինչը վկայում է խմբում շփման բարձր մակարդակի և դելֆինների՝ նոր հնարքներն արագ յուրացնելու կարողության մասին: Մասնագետների հավաստմամբ՝ սա միակ հայտնի դեպքն է, երբ կաթնասունն ինքն է սովորեցնում մյուսներին այն հնարքները, որոնք նրանք սովորաբար սովորում են մարդու օգնությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ