Նեթանյահուն սպառնում է հարձակվել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սպառնում է հարձակվել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա, հաղորդում է AFP-ն:
Նրա խոսքով, ոչ Իրանի եւ Սիրիայի միջեւ համաձայնագիրը, ոչ էլ Թեհրանի մշտական սպառնալիքները չեն ստիպի Թել Ավիվին հրաժարվել տարածաշրջանում Իրանին զսպելուց: Նա ընդգծել է, որ սա Իսրայելի իշխանությունների առաջնահերթ խնդիրն է եւ հավելել, որ նրանք չեն հրաժարվի այդ մտքից, ինչպես չեն հրաժարվել «Իրանի վատ միջուկային համաձայնագրի» չեղարկմանը հասնելուց:
Նեթանյահուն նշել է, որ տարածաշրջանում Իրանի ներկայությունը սպառնում է Իսրայելի անվտանգությանը:

















































