Կանայք պետք է կենսաթոշակի անցնեն 60 տարեկանում, տղամարդիկ՝ 65–ում
Կենսաթոշակի անցնելու տարիքը ՌԴ–ում կանանց համար պետք է լինի 60 տարեկանը՝ կառավարության առաջարկած 63-ի փոխարեն, իսկ տղամարդկանց համար՝ 65-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պուտինը նշել է, որ օրենքի նախագիծը առաջարկում է կենսաթոշակային տարիքն ավելացնել 8 տարով՝ մինչեւ 63 տարեկանը, իսկ տղամարդկանց կենսաթոշակային տարիքն ավելացնել 5 տարով։
«Այդպես չի կարող լինել, իհարկե։ Դա սխալ է։ Մեր երկրում կանանց նկատմամբ վերաբերմունքը հատուկ է, հոգատար։ Մենք հասկանում ենք, որ նրանք աշխատում են ոչ միայն հիմնական աշխատատեղում, այլ նաեւ, որպես կանոն, նրանց վրա է ծանրացած տան ամբողջ հոգսը, ընտանիքի հոգսը, երեխաների դաստիարակությունը։ Կանանց կենսաթոշակային տարիքը չպետք է ավելի բարձրացվի, քան տղամարդկանցը։ Այս պատճառով անհրաժեշտ եմ համարում օրինագծի կողմից առաջարկվող 8 տարվա փոխարեն կանանց կենսաթոշակային տարիք ավելացնել 5 տարով»,–հայտարարել է ՌԴ նախագահը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ