ԱՄՆ-ում մտահոգված են Իրանին 20,7 մլն դոլար հատկացնելու Եվրամիության մտադրությամբ
ԱՄՆ-ում քննադատել են Եվրամիության որոշումը Իրանին 18 միլիոն եվրո օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, նրա խոսքերը հրապարակել է Պետդեպարտամենտը, փոխանցում է DW-ն։
«Այդ որոշումը սխալ ժամանակ արված սխալ ուղերձ է»,-ասել է Հուքը՝ հավելելով, որ այդ գումարները Իրանի բնակչությանը օգնելու փոխարեն ծառայելու են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։
Օգոստոսի 23-ին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 18 միլիոն եվրոյի (21 միլիոն դոլարից մի քիչ պակաս) օգնության առաջին փաթեթին Իրանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը աջակցելու համար, այդ թվում` 8 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածին օգնելու համար: Սա առաջին քայլն է երկրի համար 50 միլիոն եվրոյի լայնածավալ օգնության փաթեթի շրջանակներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ