Թրամփը կարծում Է, որ իրեն իմպիչմենտ հայտարարելը կհանգեցնի տնտեսության փլուզման
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար: Այս պնդումով Սպիտակ տան ղեկավարն ինքը հանդես Է եկել Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հաղորդվել Է օգոստոսի 23-ին:
«Ես չգիտեմ՝ ինչպես կարելի Է իմպիչմենտ հայտարարել նրան, ով հոյակապ աշխատանք Է կատարել: Եթե երբեւիցե ինձ իմպիչմենտ հայտարարեն, կարծում եմ՝ շուկաները կփլվեն, կարծում եմ, որ բոլորը խիստ կաղքատանան»,-ասել Է նա՝ պատասխանելով հեռուստաալիքի լրագրողուհի Էշլի Իրհարթին, որը Թրամփին հարցրել Էր, թե արդյոք նրան իմպիչմենտ կհայտարարվի, եթե Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում տեղերի մեծամասնությունը բաժին հասնի ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին:
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում կվերընտրվեն 100 սենատորներից 35-ը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, ինչպես նաւե 39 նահանգապետ: Առաջիկա ընտրությունները միջանկյալ են անվանում, քանի որ դրանք անցկացվում են երկու նախագահական ընտրությունների միջեւ: Սովորաբար այդ ընտրություններում այն կուսակցությունը, որը հաղթանակ Է տարել երկու տարի առաջ Սպիտակ տան համար պայքարում, տեղեր Է կորցնում Ներկայացուցիչների պալատում:
Ներկայում Ներկայացուցիչների պալատում հանրապետականների եւ դեմոկրատների հարաբերակցությունը 236 Է առ 193, վեց տեղ թափուր Է: Ներկայացուցիչների պալատի նկատմամբ հսկողություն ստանալու համար դեմոկրատներին անհրաժեշտ Է լրացուցիչ նվաճել 25 մանդատ: Սենատում հանրապետականներն ունեն ոչ մեծ գերակշռություն՝ 51 ձայն՝ ընդդեմ դեմոկրատների 47-ի եւ երկու անկախ սենատորների, որոնք սովորաբար դաշինք են կազմում դեմոկրատների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ