News Media հոլդինգի գլխավոր տնօրենը լքեց պաշտոնը
Արամ Գաբրելյանովը լքել է News Media հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնը, որը կառավարում է Life նախագիծը, պորտալը կձեւափոխվի եւ հոկտեմբերից կգործի որպես օգտատերերի համար կոնտենտի հարթակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հոլդինգի նոր ղեկավար Անատոլի Սուլեյմանովին։
Նրա խոսքով՝ Գաբրելյանովը այլեւս որեւէ առնչություն չի ունենա հոլդինգի աշխատանքի հետ։ Սուլեյմանովը հայտարարել է նաեւ, որ Life-ի ղեկավարումը կանցնի Ալեքսանդր Պոտապովին։
«Այն կլինի բաց հարթակ, որը հասանելի կլինի բոլոր ցանկացղների համար եւ կվճարվի նրանց կոնտենտի համար: Մենք կանգ ենք առել լսարանի հարցում, բայց ամսական մոտ 20–23 միլիոն ունիկալ օգտատեր ունենք։ Աճ կա, բայց դանդաղ, այդ պատճառով որոշեցինք հարթակը հասանելի դարձնել բոլոր ցանկացողներին։ Մենք ունենք մեր լսարանը, այն որոշակի դիրքորոշմամբ է ձեւավորվել»,-նշել է Սուլեյմանովը՝ խոսելով L!FE պորտալի մասին։
News Media հոլդինգի նոր ղեկավարի խոսքով՝ կայքի խմբագրական նյութերը կշարունակեն թողարկվել նորությունների ֆոմատով․ «Նրանք կլինեն հեղինակներ, որի համար կվճարվեն»,-պարզաբանել է նա։
LifeNews.ru ռուսական առցանց պարբերականը ստեղծվել է 2009 թվականին Life.ru տեղեկատվական ժամանցայի հարթակի հիման վրա։ Գաբրելյանովի մեդիահոլդինգը, որը գոյություն ունի 2001 թվականից, 2016 թվականի ապրիլին թողարկել է L!FE (life.ru) նորացված հարթակը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից