Հունաստանն ապաստան տվեց թուրք զինվորականներին
Հունաստանի Պետական խորհուրդը, որը երկրում գործող 3 գերագույն դատարաններից մեկն է, մերժել է կառավարության առարկությունը և որոշում ընդունել հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներին ապաստան տալու վերաբերյալ:Նրանք թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են գյուլենական շարժմանը հարելու մեջ: Անկարայում համոզված են, որ հեղաշրջումը նախաձեռնել էին գյուլենականները:
Հունաստանի Գերագույն դատարանը Թուրքիայի քաղաքացի Սուլեյման Օզքայնաքչըի գործով հունական կառավարության առարկության վերաբերյալ վերջնական որոշում ընդունեց: Որոշման մեջ նշվում է դասալիք թուրք զինվորականներին ապաստան տալու մասին:
Հղում կատարելով Ժնևի կոնվենցիային՝ Հունաստանի Գերագույն դատարանը հանգել է այն եզրակացության, որ չկան բավարար ապացույցներ Սուլեյման Օզքայնաքչըի գյուլենական լինելու և հեղաշրջման փորձին մասնակցելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նրան տրվել է հատուկ կացության կարգավիճակ:
Հունական լրատվամիջոցները նշում են, որ ապաստան են ստացել Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ կասկածվող ևս 3 թուրք զինվորական:
Աղբյուր` Sondakika.com


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ