Գոլանի բարձունքի ճանաչման հարց ԱՄՆ-ը չի քննարկում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի քննարկում ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու պահանջը։ Այս մասին Reuters-ի հետ հարզազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը։
«Ես լսել եմ այսպիսի գաղափար, սակայն դա չի քննարկվում, ոչ մի որոշում ԱՄՆ կառավարությունում այդ հարցով չկա»,-ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգթոնի դիրքորոշումն այդ հարցով փոփոխության չի ենթարկվել։
Հարցին՝ Թրամփի վարչակազմը դիտարկո՞ւմ է արդյոք պաղեստինյան պետականության առաջմղման հնարավորությունը, Բոլթոնը պատասխանել է․ «ԱՄՆ-ն միշտ համարել է, որ վերջնարդյունքում իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է համաձայնության գան այդ հարցում։ Ոչ ոք չի պատրաստվում նրանց խաղաղություն պարտադրել»։
Խոսելով այն մասին, որ Վաշինգթոնը կրճատել է ԱՄԿ-ի պաղեստինցի փախստականներին օգնության տրամադրման եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալության միջոցները, Բոլթոնը նշել է, որ դա անհաջող մեխանիզմ էր, որը խախտում էր փախստականների կարգավիճակի մասին միջազգային իրավունքի նորմերը։ «Այդ ծրագիրը պատմության մեջ միակն էր, որն հիմնված էր ենթադրության վրա, որ փախստականի կարգավիճակը ժառանգական է։Գործակալության միջոցների մեծ մասը իսկապես ուղղվել է պաղեստինցի ժողովրդի համար փախստականի կարգավիճակը հավերժացնելուն, իսկ դա, կարծում եմ, սխալ է»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ