Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր շքեղ օդանավը (Լուսանկարներ)
Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր օդանավը, որն ավելի շատ նման է թռչող առանձնատան, հաղորդում է The Sun-ը:
Բոինգ 747-8-ը մի քանի սենյակ ունի, որոնց դիզայնը կապույտ, ոսկեգույն եւ սպիտակ գույներով է: Օդանավը նախապես նախատեսված է եղել 467 ուղեւորի համար, սակայն ուղեւորների համար նախատեսված տեղերի մեծ մասը հանվել է՝ տարածությունն առավելագույնս ավելացնելու համար: Հիմա օդանավում 76 ուղեւոր եւ անձնակազմի 18 անդամ է տեղավորվում:
Օդանավի համար մեկնարկային գին չի սահմանվել, սակայն, Perth Now-ի գնահատմամբ, այն կարող է մինչեւ 500 մլն ֆունտ արժենալ:
Բոինգ 747-8-ում հսկայական ճաշասենյակ կա, 14 մարդու համար նախատեսված կոնֆերանսների սրահ՝ հարմարավետ կապույտ բազկաթոռներով: Այստեղ նաեւ լյուքս դասի հսկայական ննջարան կա, 9 զուգարան եւ անգամ բուժկետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ