Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու հարցը
Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Բրունո Լե Մերի հետ: Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Վաշինգտոնի պատժամիջոցներին հակազդելու հարցը, ինչպես նաև պայմանավորվել են հանդիպել օգոստոսի 27-ին Փարիզում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Թուրքիայի ֆինանսների նախարարությանը հղումով:
«Մեր նախարարը բանակցություններ է անցկացրել իր ֆրասիացի գործընկեր Բրունո Լե Մերի հետ: Նախարարները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու հարցերը: Նրանք որոշել են հանդիպել օգոստոսի 27-ին Փարիզում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի համար սահմանված մաքսատուրքերը, ինչի հետևանքով թուրքական լիրան ռեկորդային անկում է արձանագրել:
Թուրքիան ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։ ԱՄՆ-ից ծխախոտի ներկրման մաքսատուրքն ավելացել է 60%-ով, ալկոհոլինը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով: Բացի այդ, ավելացել են բրնձի, մրգերի, կոսմետիկ պարագաների և մի շարք այլ ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ