Ջենովայում փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերն ապարդյուն է անցել (լուսանկարներ)
Իտալական Ջենովա քաղաքում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման ողբերգական դեպքից հետո ավարտվել է փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերը, որը, սակայն, արդյունք չի տվել:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ իտալական լրատվամիջոցներին հղումով, վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 39 մարդ, կա 16 տուժած:
Հայտնի է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է ծանր տեխնիկա, որի օգնությամբ մաքրվում են փլուզման հետևանքով ընկած ահռելի բեկորները: Սակայն, փրկարարների խոսքով, բեկորների տակ այլևս ողջ մարդ չկա: Հայտնի է, որ նրանց ձայները չեն լսվել արդեն երեքշաբթի երեկոյից:
Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայի կառավարությունը կամրջի փլուզման ողբերգական դեպքի համար մեղադրել էր մասնավոր սեփականատիրոջը՝ պահանջելով համապատասխան պաշտոնյաների ազատում:
Իտալիայի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ կամրջի շահագործմամբ զբաղվող Autostrade ճանապարհային ընկերությունը միլիարդներ է ստացել, սակայն դրանք ըստ նշանակության չի ծախսել:
«Բոլոր մեղավորների նկատմամբ պետք է սահմանվեն ամենախիստ պատիժները: Պետք է այնպես անել, որ զոհերի ու վիրավորների համար պատասխանատուները մինչև վերջ վճարեն պատճառած վնասի ու հանցանքների համար»,-ասել է Սալվինին:


















































Համացանցում հայտնվել է Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը
Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում
Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը
Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել
Իտալիայում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի (Տեսանյութեր)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ