Թութակը անպարկեշտ ձեւով հայհոյել է իրեն օգնության եկած փրկարարին (տեսանյութ)
Jessie the parrot in now home safe & sound with her owner and she had this to say to the firefighters who came to help her in #Edmonton https://t.co/Th2nlVCq7I pic.twitter.com/3ABkzH2nHY
— London Fire Brigade (@LondonFire) 14 августа 2018 г.
«Ջեսսի» թութակը փախել էր տնից եւ երեք օր անցկացրել հարեւան տան տանիքին։ Նրա տերերը եւ Թագավորական հասարակության՝ կենդանիների պաշտպանության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն կարողացել թռչունին համոզել, որ իջնի։ Վախենալով, թե վերջինս վիրավոր է՝ կանչել են փրկարարներին,- հայտնում է Meduza.io-ն՝ հղում անելով Լոնդոնի հրշեջ ծառայության թվիթերյան պաշտոնական էջին։
Երբ փրկարարներից մեկը աստիճաններով բարձրանալով տանիք թութակին ասել էր «ես քեզ սիրում եմ» (կարծելով, թե այդպես կգրավի նրան), Ջեսսին պատասխանել էր նույն կերպ, ապա հավելել մի քանի անպարկեշտ հայհոյանքներ։««Զրույցի» ընթացքում մենք հասկացանք, որ թռչունը սիրում է հայհոյախառն խոսել, եւ նրա հայհոյանքը մեզ զվարճացրեց։ Ջեսսին խոսում է նաեւ թուրքերեն եւ հունարեն, մենք նրան կանչում էինք նաեւ այդ լեզուներով»,- պատմել է հրշեջ-փրկարարական խմբի ղեկավար Քրիս Սուոլլոուն։
Երբ թութակին տուն են տարել, նա շնորհակալություն է հայտնել հրշեջներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ