Լոնդոնը չի պատրաստվում Վաշինգտոնի պահանջով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Մեծ Բրիտանիան չի պատրաստվում Միացյալ Նահանգների պահանջով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Ինչպես հաղորդում է iz.ru-ն՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ Լոնդոնը շարունակելու է հետևել Իրանի միջուկային զինաթափման վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին և մտադիր է պաշտպանել ամերիկյան պատժամիջոցներից այն ընկերությունները, որոնք համագործակցում են Թեհրանի հետ:
«Լոնդոնը հավատարիմ կմնա միջուկային համաձայնագրին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք ԱՄՆ վարչակազմի ու կոնգրեսի հետ քննարկել Իրանի՝ երկու կողմի անհանգստությունն առաջացնող գործողությունների շուրջ համագործակցության հարցերը»,- հայտարարել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին ԱՄՆ-ը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու մասին, իսկ օգոստոսի սկզբին վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ