Մինչեւ 2050 թվականը Ջակարտան կարող է ջրի տակ անցնել
Եթե քայլեր չձեռնարկվեն, մինչեւ 2050 թվականը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի ամբողջական շրջանները ջրի տակ կանցնեն, կարծում են հետազոտողները, հաղորդում է BBC-ն:
Ջակարտան կառուցված է ճահճային հողի վրա, քաղաքի կողքին Ճավայի ծովն է, մայրաքաղաքով անցնում է 13 գետ: Զարմանալի չէ, որ Ջակարտայում հաճախ տեղի են ունենում ջրհեղեղներ: Իրավիճակը տարեցտարի վատանում է: Քաղաքը փաստացի վերանում է երկրի երեսից: «2050-ին Ջակարտայի հյուսիսային մասի 95 տոկոսը ջրի տակ կհայտնվի», -պնդում է Բանդունգի տեխնոլոգիական ինստիտուտից Հերի Անդրեասը:
Քաղաքի համարյա կեսն այժմ ծովի մակարդակից ներքեւ է գտնվում: Արեւմտյան Ջակարտայում գետինը տարեկան 13 սմ իջնում է, քաղաքի արեւելյան հատվածում՝ 10 սմ:
Քաղաքի «խորտակումը» մասամբ բացատրվում է ստորերկրյա ջրերի դուրս մղմամբ, որն օգտագործվում է խմելու համար եւ կենցաղում: Շրջանների մեծ մասում խողովակային ջուրը կամ հասանելի չէ կամ օգտագործման համար շատ հարմար չէ: Այդ պատճառով մարդիկ իրենց համար անցքեր են հորատում:
Ինդոնեզիայի իշխանությունները ակնկալում են, որ Ջակարտայի շուրջ 17 արհեստական կղզիներով կառուցվող 32 կիլոմետրանոց արտաքին ծովային պատը կօգնի քաղաքը ջրհեղեղից փրկել: Նախագիծն արժե 40 միլիարդ դոլար եւ իրականացվում է Նիդերլանդների եւ Հարավային Կորեայի կառավարությունների աջակցությամբ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ