Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել
Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին դոլարի փոխարժեքը անցել է 68 ռուբլուց: Սա առաջին անգամ է տեղի ունենում 2016 թվականի ապրիլի 18-ից սկսած, փոխանցում է ՌԲԿ-ն:
Մոսկվայի ժամանակով 10:15-ի տվյալներով 1 դոլարն արժեր 68,27 ռուբլի: Ամերիկյան արժույթի գինը հասել է մինչեւ 68,66 ռուբլու, ինչը 94 կոպեկով բարձր է ուրբաթ սակարկությունների ավարտի պահին եղած փոխարժեքից:
Բորսան բացելիս եվրոյի փոխարժեքը աճել է 90 կոպեկով եւ կազմել 78,15 ռուբլի: Անցյալ անգամ՝ ապրիլի 11-ին եվրոպական արժույթ 78 ռուբլուց բարձր էր:
Օգոստոսի 10-ին դոլարի փոխարժեքը անցել է 67 ռուբլի նիշից՝ Մոսկվայի բորսայում այն նման գնով վաճառվել է 2016-ի օգոստոսին:
Ռուբլին սկսել է արժեզրկվել օգոստոսի 8-ից ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին տեղեկությունների ֆոնին: Այդ ժամանակ դոլարը ռուբլու նկատմամբ ապրիլից սկսած առավելագույնի հասավ՝ անցնելով 65 ռուբլու բարձրակետից:
Ռուսաստանի բանկից հայտարարել են, որ ռուբլու փոխարժեքի անկումը ԱՄՆ պոտենցիալ պատժամիջոցներին բնական արձագանքն է: ԿԲ-ից նշել են, որ ժամակավոր բռնկումներ են գրանցվել նաեւ նախկինում պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկման ժամանակ: «Ռուսաստանի բակը բավարար գործիքներ ունի, որպեսզի կանխի ֆինանսական կայունության սպառնալիքները»,- նշել են ԿԲ-ից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ