Կրեմլը մեկնաբանել է Թուրքիային օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
Կրեմլը գտնում է, որ ՌԴ-ից Թուրքիային օգնություն ցուցաբերելու հնարավորության վերաբերյալ հիպոթետիկ դատողություններ հնարավոր չեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Դուք գիտեք, որ սա այն իրավիճակը չէ, որտեղ որեւէ հիպոթետիկ դատողություններ են հնարավոր»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ ունի Թուրքիային օգնելու համար, եթե այն դիմի համապատասխան խնդրանքով:
Պեսկովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց վերջին հանդիպման ժամանակ չեն քննարկել տնտեսական իրավիճակի վատթարացման կապակցությամբ Թուրքիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու հարցը: «Ոչ, որեւէ խնդրանք չի եղել: Միշտ օրակարգում առկա խոշոր նախագծեր են քննարկվում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիան դիմել է օգնության տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված:
Պեսկովն ընդգծել է, որ Հարավային Աֆրիկայում կայացած իր վերջին հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են էներգետիկայի բնագավառում համատեղ նախագծեր, մասնավորապես՝ «Թուրքական հոսք»-ը, «Աքույու» ատոմակայանի կառուցումն ու առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ