Գողացել են Բոլիվիայի նախագահի շքանշանները
Հանցագործները գողացել են Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի շքանշանները, բանդայի անդամներից մեկն արդեն կալանավորվել է, հայտնում է Los Tiempos-ը:
Ենթադրվում էր, որ նախագահական պատո նշանները՝ մեդալ եւ ժապավեն, հասցվելու էին Մորալեսին Կոչաբամբա քաղաքում, որտեղ նա ժամանել էր զինվորական շքերթին մասնակցելու համար: Սակայն դրանց տեղափոխման համար պատասխանատու պահպանության աշխատակիցը չորեքշաբթի գիշերը ուշացել էր օդանավի թռիչքից եւ պատվո նշանները թողել մեքենայի մեջ, որը կայանել էր Էլ Ալտո քաղաքում: Ինչպես պարզվել է, նա անհաջող կայանատեղի էր ընտրել քաղաքի ամենահանցավոր շրջաններից մեկում հասարակաց տան դիմաց:
Հանցագործները գողացել են նախագահական թանկարժեք իրերով ուսապայուսակը՝ կոտրելով ավտոմեքենայի պատուհանը: Ավելի ուշ, հավանաբար, հասկանալով, որ խոսքը պետական հանցագործության մասին է, նրանք զանգահարել են հեռուստաալիքներից մեկին՝ հայտնելու, որ գողացածը թողել են Լա Պասե եկեղեցու մոտ:
Չնայած իրերի հայտնաբերմանը, բոլիվիացի իրավապահները հետաքննությունը շարունակում են: Ոստիկանությունում հայտնել են, որ գողությունը կատարել է Պերուի 4 քաղաքացիներից կազմված հանցավոր խումբը, որոնցից մեկն արդեն կալանավորված է: Թանկարժեք իրերն առանց հսկողության թողած զինծառայողը նույնպես կալանավորված է՝ անփութության մեղադրանքով:
Գողացված իրերի թվում առավել թանկարժեք է ոսկուց եւ ադամանդներից մեդալը, որը 1825 թվականին առաջին անգամ ստեղծված խորհրդարանը նվիրել էր Հարավային Ամերիկայի ազգային հերոս Սիմոն Բոլիվարին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ