Փարիզում երկրորդ օրն Է՝ փակ Է Էյֆելյան աշտարակը
Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն անընդմեջ այցելուների համար փակ Է անձնակազմի գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել Է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով աշտարակի SETE օպերատոր-ընկերությանը:
«Անձնակազմի մի մասի գործադուլը մինչ այժմ շարունակվում Է»,-ասված Է ընկերության՝ օգոստոսի 2-ին հրապարակված հայտարարության մեջ:
Աշտարակը փակվել Է օգոստոսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին: Էյֆելյան աշտարակի ղեկավարության եւ անձնակազմի արհմիությունների միջեւ տարաձայնությունների պատճառ են դարձել տեսարժան վայր այցելության պայմանները:
Մասնավորապես, դա կապված Է այցելության որոշակի ժամանակի համար տոմսերի նախնական վաճառքի ավելացման հետ, ինչի արդյունքում աշտարակի մուտքի մոտ այն մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, որոնք տոմսերը սովորական հերթի կարգով գնում են այցելության օրը: SETE-ում նշել են, որ արհմիությունների հետ բանակցությունները շարունակվում են, առաջարկվել Է կողմերի փոխզիջումային համաձայնության տեքստ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ