Եթե Սևանա լճի խնդիրները չլուծվեն, շուտով կունենանք մեռյալ լիճ. բնապահպան (տեսանյութ)
Հասարակական կազմակերպություններն ամեն տարի դիմել են վարչապետներին Սևանա լճի հարցով, բայց, ինչպես տեսնում եք, խնդիրները քանի գնում, խորանում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Ես խոսել եմ նեղ մասնագետների հետ, նրանք ասացին, որ մի քանի խնդիր կա: Առաջինն այն է, որ ջրի մակարդակը չպետք է իջեցվի: Մի քանի տարի Սևանը պետք է հանգստանա: Երկրորդն այն է, որ լճի աղտոտված հատակը պետք է մաքրել: Այն բացարձակ չի մաքրվում: Երրորդ խնդիրը արհեստական ձկնաբուծության զարգացումն է Սևանում: Բազմիցս ասել ենք, որ սա վտանգավոր է, բայց ցավոք մեզ չլսեցին: Կերի այն մասը, որը ձուկը չի կլանում, վնաս է տալիս, ջրի երես է բարձրանում ու փոխում ջրի որակը»,- մանրամասնեց Սիլվա Ադամյանը:
Ըստ բնապահպանի՝ եթե խնդիրները չլուծվեն, ապա շատ շուտով կունենանք մեռյալ լիճ, ճահճացած լիճ:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ