Որ դեպքում Իրանը կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը վերադառնա 2015թ. Թեհրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրին, գրում է ria.ru-ն:
«Նրանք, ովքեր երկխոսությունն ընդունում են որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդ, պետք է նաև կատարեն հետևյալ 3 բաները՝ հարգեն Իրանի հզոր ազգը, կրճատեն ռազմական գործողությունների ծավալը, վերադառնան միջուկային գործարքին: Վերջին կետը երկխոսության համար պարտադիր պայման է, միջուկային համաձայնագիրը պետք է կնքված լինի»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է պաշտոնյան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր համաձայնագրից դուրս գալու մասին՝ նշելով, որ պատրաստվում է վերականգնել Իրանի նկատմամբ նախկին պատժամիջոցները:
Սակայն «վեցյակի» մյուս անդամները դեմ են ԱՄՆ-ի վարած քաղաքականությանն ու պատրաստվում են պահպանել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը:
Նախագահ Թրամփը հուլիսի 30-ին չէր բառացել իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների հանդիպումը: Նա ընդգծել էր, որ հանդիպման ցանկությունը պետք է բխի Իրանից:


















































Իրանի նախագահ. Թույլ չենք տա օտարերկրացիներին պառակտում սերմանել
Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը
Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը
Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն. Աբաս Արաղչի
Մենք ունենք գործելու երեք տարբերակ Ադրբեջանի հետ հարաբերություններում. Իրանի նախագահի որդի
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի