ԱՄՆ-ի քաղաքականությունն անհնար Է դարձնում Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բացառել Է մոտ ապագայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի որ Վաշինգտոնը թշնամական քաղաքականություն Է վարում Թեհրանի նկատմամբ: Հուլիսի 30-ին այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին, հաղորդել Է Fars գործակալությունը:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը հնարավորություն չի ընձեռում որեւիցե փոխգործակցության եւ բանակցությունների համար: Վաշինգտոնը ցույց տվեց, որ ինքն արժանի չԷ վստահության»,- ասել Է Գասեմին: Պատասխանելով ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին՝ դիվանագետը նշել Է, որ, «հավանաբար, ԱՄՆ-ի որոշ ներկայացուցիչներ նման ցանկություն են հայտնել»:
«Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը եւ Վաշինգտոնի շարունակվող թշնամական քաղաքականությունը, դրա համար ոչ մի կարգի նախադրյալներ չկան»,- հավելել Է նա: Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր, որ պատրաստ Է «իսկական գործարք» կնքելու Իրանի իշխանությունների հետ միջուկային ոլորտում, որը կտարբերվի «նախորդ ձախողվածից»:
Մայիսին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանած միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն: Հուլիսի սկզբին Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը հայտարարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է Իրանի նավթային եկամուտները «մինչեւ զրո» կրճատել Էներգետիկական պատժամիջոցների միջոցով, որոնք, նրա խոսքով՝ կվերականգնվեն նոյեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի