Բանտարկյալները կոտրել են բանտային պլանշետները եւ հարյուր հազարավոր դոլարներ գողացել
ԱՄՆ-ի Այդախո նահանգում մի քանի հարյուր բանտարկյալ կոտրել է JPay բանտային պլանշետները եւ 255,000 դոլար ընդհանուր գումարի չափով լիցքավորել են իրենց հաշիվները: Այս մասին հաղորդում է Lenta.ru- ն` հղում անելով Associated Press-ին:
JPay պլանշետները բանտարկյալներին տրվում են կամ լավ վարքի համար կամ ձեռք են բերվում նրանց հարազատների կողմից: Նույնանուն ընկերությունից գաջեթի օգնությամբ կալանավորները կարող են երաժշտություն, գրքեր, խաղեր, ինչպես նաեւ մթերքներ գնել բանտային խանութից: Բացի այդ թույլատրվում է նաեւ ընտանիքի հետ նամակագրություն վարել:
Ընկերության անվտանգության ծառայությունը հուլիսի սկզբին հայտնաբերել էր կատարվածը եւ կարողացել էր վերադարձնել գողացված գումարների մի մասը: Նշվում է, որ մոտ 50 բանտարկյալներ իրենց հաշիվները լիցքավորել են հազար դոլարով, մեկ հաքերի համար առավելագույն գումարը կազմել է գրեթե 10 հազար դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ