Եգիպտոսում 75 մարդու դատապարտել են մահապատժի
Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել 75 մեղադրյալների, որոնց թվում են ապօրինի հռչակված «Մահմեդական եղբայրություն» խմբավորման մի քանի բարձրաստիճան ադամներ:
Կահիրեի քրեական դատարանի վճիռն այժմ փոխանցվում է Մուֆտիների ժողովի քննարկմանը:Այդ ժողովն աստվածաբանական ամենաբարձր ատյանն է:
Ժողովի հայտնած կարծիքը պարտադիր ուժ չունի: Եվս 600 մեղադրյալների վճիռները կընդունվեն սեպտեմբերին:
«Մահմեդական եղբայրություն» խմբավորումը 2013 թվականին աջակցել է նախագահ Մոհամեդ Մորսիին, որի ղեկավարման օրոք Եգիպտոսում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Մորսին ի վերջո բանակի կողմից պաշտոնանկ է արվել:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Մահմեդական եղբայրություն» խմբավորման անդամների հետապնդումները և այս տարվա հունիսին «ծաղր» է անվանել դատավարությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ